Բոլոր այն մարդիկ, ովքեր հմուտ մասնագետներ են ունեն մասնագիտական կարողություններ, պատրաստ են նոր Հայաստանին ծառայել մենք կարող ենք իրենց հետ աշխատել։ Այս մասին  այսօր՝ հոկտեմբերի 13-ին,  երդմնակալության արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանը՝ անդրադառնալով թաղապետերի եւ քաղաապետարանում այլ պաշտոնայաներ։

Սակայն, ըստ Մարությանի, դա չի նշանակում, որ չեն լինի կրճատումներ կամ պաշտոնանկություններ։

«Բոլոր այն մասնագետները, որոնք պատրաստ են նոր կերպով աշխատել եւ չունեն որեւէ խնդիրներ օրենքի հետ, այո, մենք կարող ենք իրենց հետ աշխատել։ Դա չի նշանակում, որ չեն լինելու փոփոխություններ, պաշտոնանկություններ եւ փոփոխություններ։ Մենք հարգելու ենք պրոֆեսիոնալ մարդկանց, մարդկանց ովքեր ունեն մեծ փորձ, ինստիտուցիոնալ հիշողություն եւ փորձ», - ասաց Մարությանը։

Հարցին,  թե արդյոք Կամո Արեյանը շարունակելու է պաշտոնավարել, Մարությանը պատասխանեց. «Բոլոր փոփոխությունների մասին դուք կիմանաք։ Մոտակա ժամանակներում փոփոխություններ կլինեն և կիմանաք թե նոր, թե հին անունները, ովքեր կաշխատեն քաղաքապետարանում»,-ասաց Հայկ  Մարությանը։