Քաղաքապետի պաշտոնում ընտրվելով Հայկ Մարությանը չի դադարեցնի դերասանի իր կարիերան։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 13-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Երեւանի նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանը։
«5 տարի անց ես կարող եմ հետ վերադառնալ իմ դերասանական կարիերային, բայց օրենքը թույլ է տալիս, որ հիմա էլ որպես դերասան հանդես գամ, բայց վստահ եմ՝ ժամանակ չի լինելու»,- ասաց նա։











