Նյու Յորքում անցկացվել է Հելոունին նվիրված հոբելյանական 45-րդ շքերթը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Միջոցառումը, որին ավանդաբար մասնակցում են հազարավոր մարդիկ, այս անգամ աչքի է ընկել նաեւ քաղաքական կոչերով: Այսպես՝ ելույթ ունեցող խմբերից մեկը կոչ է արել Կոնգրեսի ընտրություններից անմիջապես հետո բողոքի ցույցեր անցկացնել, որը տեղի է ունենալու նոյեմբերի 6-ին, ինչպես նաեւ ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի հրաժարականը պահանջել:

Շքերթը, սակայն, հիմնականում տոն էր հանդիսատեսի համար: Մարդիկ Ներքին Մանհեթենի 6-րդ ավենյուի պատնեշների մոտ տեղ են զբաղեցրել երթի մեկնարկից մի քանի ժամ առաջ:

Տոնակատարությանը մասնակցել են հարյուրավոր ոգիներ, այլմոլորակային միջատներ եւ ռոբոտներ: Չափազանց տարածված էր նաեւ ամենատարբեր կատարումներով «նախագահ Թրամփը»՝ մեջքին պատկերված սարկաստիկ լուսանկարներից մինչեւ լիաչափ կոստյումներ եւ դիմակներ: