Իշխանությունը պետք է պնդի, որ ՀԱՊԿ-ում պահպանվի Հայաստանի քարտուղարությունը: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 12-ին, լրագրողների հետ հանդիպամանն ասաց «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ, իրավաշտպան Լարիսա Ալավերդյանը։

«Թե ինչ սխալ է գործել Հայաստանը մեր քաղաքական ուժերը պետք է դնեն մի կողմ, և հստակորեն այդ օրակարգի մեջ ձևակերպեն Հայաստանի դիրքորոշումը»,- ասաց նա։

Իրավապաշտպանի կարծիքով՝ ներքին հարցերը գերակա են և պետք է ոչ թե հետ կանչել, այլ՝ Յուրի Խաչատուրովին մեկ այլ քարտուղարով  փոխարինելու մասին հարցը դնել ՀԱՊԿ–ում:

Քաղաքագետ Վոլոդյա Հովհաննիսյանն էլ ասաց, որ Հայաստանը ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը կորցնելը իշխանությունների  ոչ հեռատես և ազգային անվտանգության ծանր հարված հասցնող քաղաքականության արդյունքն է, ինչի հետևանքով  ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը  անցնելու է Բելառուսին:

«ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը շատ մեծ նշանակություն ունի մեզ համար, և այն կորցնելով մենք կորցնում ենք ռազմաստրատեգիական զարգացման և զինտեխնիկայի համալրման կարևորագույն միջազգային գործոններից մեկը»,-հավելեց նա:

Հիշեցնենք, որ Խաչատուրովը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար էր նշանակվել 2017 թվականի ապրիլի 14-ից՝ երեք տարի ժամկետով։

ՀԱՊԿ կանոնների համաձայն՝ ՀԱՊԿ անդամ երկիրը գլխավոր քարտուղարի պաշտոնն ստանձնել է 3 տարի ժամկետով, իսկ դրանից հետո այդ պաշտոնը պետք է անցներ Բելառուսին: