Հյուսիսային Կարոլինայում դեռահասը նկարահանել է, թե ինչպես է արջերի ընտանիքը, կեր որոնելով, մտել ավտոմեքենայի մեջ՝ տեղեկացնում է UPI-ն։ Ծուռթաթները գտել են ինչով սնվել՝ մեքենայում եղել են բարեգործական տոնավաճառի համար նախատեսված շոկոլադե սալիկներ։ Լիլի Թուրմոնդն այսպես է ներկայացնում կատարվածը․ «Ես շրջվեցի եւ տեսա, որ ավտոմեքենայի դուռը բաց է։ Այնտեղից մռնչոցի ձայն էր գալիս։ Արջերից մեկը ներս էր մտել եւ նույնիսկ իր հետեւից փակել դուռը»։
Նրա խոսքերով՝ արջերը կերել են 49 սալիկ՝ թողնելով սեւ շոկոլադի 1 սալիկ։











