Նոր Զելանդիայում անցյալ հանգստյան օրերին 145 սեւ դելֆիններ (գրինդներ) Ստյուարտ կղզու ափ են նետվել, հաղորդում է New Zealand-ը:

Կղզու շրջակա միջավայրի նախարարության ներկայացուցիչ Ռեն Լեպպենսը նշել է, որ հայտնաբերման պահին դելֆինների կեսը սատկած է եղել: Մնացած կենդանիներին վայրի դժվարամատչելիության եւ նրանց վիճակի պատճառով ստիպված են եղել քնացնել:

«Ցավոք, շատ քիչ էր հավանականությունը, որ կհաջողվի մնացած դելֆիններին ջուր բաց թողնել: Այնուամենայնիվ, սա այն որոշումներից է, որը միշտ ցավ է պատճառում», — բացատրել է Լեպպենսը:

Նոր Զելանդիան կետերի եւ դելֆինների ինքնասպանության քանակով առաջատար է: Գիտնականները մինչ օրս չգիտեն կաթնասունների ինքնասպանությունների պատճառը:

Գիտնականները կարծում են, որ նրանց վրա կարող են ազդել ռազմական նավերի սոնարները, օվկիանոսների աղտոտումը եւ մագնիսական փոթորիկները: Որպես կանոն, եթե մեկ դելֆինն ափ է նետվում, մյուս կենդանիները փորձում են օգնել նրան եւ, ի վերջո, ծուղակի մեջ են ընկնում: