Տեսախցիկը ֆիքսել է Բահամյան կղզիների  ափերի մոտ շնաձկների հարձակումը ստորջրյա որսորդի վրա, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Տեսանյութում երեւում է, թե ինչպես է երկու մետրանոց գիշատիչը մոտենում  29-ամյա Ուիլ Կրաուզեին եւ բռնում նրա գլուխը:

Ընկերներն օգնեում են երիտասարդին նավակ բարձրանալ եւ փաթաթում նրա գլուխը: Բժիշկները Կրաուզեի մոտ գանգուղեղային վնասվածք են ախտորոշել: