Երեւանի ավագանին նիստ է անցկացնում, որի օարակարգում ընդգրկված է 10 հարց:

Օրակարգում է մասնավորապես, Երեւանի քաղաքի 2019-ի բյուջեի նախագիծը, 2019 թվականի ծրագիրը եւ 2019-2023 թվականների հնգամյա ծրագրի հաստատման հարցը։ Նոր քաղաքային իշխանությունը մտադիր է շուրջ 1 մլրդ ՀՀ դրամով ավելացնել վարչական ծախսերը եւ միաժամանակ կրճատել տնտեսական և սոցիալական համայնքային հիմնախնդիրներին ուղղված ծախսերը։

Քննարկվելու է նաև Երևան համայնքում տեղական տուրքերի և վճարների 2019 թ․-ի դրույքաչափերը սահմանելու հարցերը։ Նախատեսվում է բարձրացնել մի շարք տուրքեր և վճարներ։ Տեղական վճարների 2019 թվականի դրույքաչափերը 2018 թվականի սահմանված դրույքաչափերի նկատմամբ էական փոփոխություններ են կրել։

Սա նոր ավագանու թվով 3-րդ նիստն է: