Լույս է տեսել գրող, Մոսկվայի հայկական եւ ժողովուրդների մշակույթների թանգարանի հիմնադիր Ռուբեն Գրիգորյանի «Փոքրիկ տղան» գիրքը: Շնորհանդեսը տեղի է ունեցել Մոսկվայում՝ գրողների, քննադատների եւ ընթերցասեր հաարակության մասնակցությամբ:
«Փոքրիկ տղան» մի զգացմունքային պատմվածք է սիրո մասին, նրա անշահախնդիր եւ բաց սիրո՝ աշխարհի եւ հոր հանդեպ: Հայրական սիրո մասին որդու հանդեպ: Տղամարդու եւ կնոջ միջեւ սիրո: Այն պատմվածք է մի բանի մասին, առանց որի անհնար է պատկերացնել մեր կյանքը:
Միջոցառումը վարում էր Քսենիա Սոբչակը, ով նշեց, որ ցնցված է գրքից եւ համարում է այն ժամանակակից գրականության ամենազգացմունքային ստեղծագործություններից մեկը:
Գիրքը Երեւանում հասանելի է «Բուկինիստ» գրախանութներում:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հատված անցած միջոցառումից:











