«Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը խոսելով «Սանիթեքի» մասին, չի նշում, որ երբ ինքը այստեղ ավագանու անդամ էր, այդ պայմանագիրը ընդհանրապես չէր վարվումմ, պարզվում է, որ այդ պայմանագրի կետերը, որոնց վրա պետք է պրոցես սկսես, գոյություն չունեն: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 25-ին, Երեւանի ավագանու նիստում հայտարարեց Երեւանի քաղաքապետ։ Հայկ Մարությանը:
Սրան Խաժակյանը պատասխանեց. «Սանիթեք»-ին ո՞ւմ դիմումների վրա տուգանեցին, ձե՞ր, պարոն քաղաքապետ: Ո՞ւմ աշխատանքով են տուգանվել «Սանիթեքին»:
Հանկարծ տեղից պոռթկաց «Իմ քայլը» դաշինքի անդամ Իզաբելա Աբգարյանը՝ նշելով. «Դավիթ ջան դե հերիք ա, շոուն եւ լրագրողների դեմ հայտարարությունը աշխատանքի հետ մի խառնեք: Իսկականից հերիք ա»:
Խաժակյանն էլ արձագանքեց. «Մարդ վատացա՞վ»:
«Մարդը ձեր մոտ ա վատացել, որ շատ բան չենք ուզում ասել: Եթե ես իմ անվճար արածներս սկսեմ թվարկել, շատ վատ բան կստացվի»,-ասաց Աբգարյանը:
Հետո բոլորը սկսեցին տեղից բղավել եւ ԲՀԿ խմբակցության ղեկավար Արման Աբովյանը 15 րոպեով ընդմիջում խնդրեց, նիստն ընդհատվեց:











