Նիգերիայի Կալաբար քաղաքում «Միսս Աֆրիկա» գեղեցկության մրցույթի մրցանակաբաշխության ժամանակ հաղթողի կեղծամը բռնկվել է՝ հայտնում է Daily Post-ը։

Առաջին տեղը զբաղեցրել է 24-ամյա Դորկաս Կասինդեն՝ Կոնգոյից։ Բացի տիտղոսից, նա 35 հազար դոլար եւ ամենագնաց է ստացել՝ գրում է The Natiion-ը։ Թագը հաղթողին է հանձնել մրցույթի անցյալ տարվա հաղթողը, ով Բոթսվանիայից էր։

Մինչ Կասինդեն գրկախառնվել է իր նախորդի հետ, նրա կեղծամի վրա բեմում տեղադրված պիրոտեխնիկական սարքավորումներից կայծեր են ընկել։ Աղջիկը միանգամից ուշադրություն չի դարձրել իր գլխի բոցերին։ Նրան փրկել են արարողության վարողը եւ արագ բեմ բարձրացած մի քանի մարդիկ։ Նրանք արագ մարել են կրակը, եւ միջոցառումը շարունակվել է։