Երեւանի քաղաքապետարանի խոստացած Ամանորյա աննախադեպ համերգը մեկնարկում է, այժմ Հանրապետութան հրապարակում մարդաշատ է, հիմնական ծրագրում նախատեսվոմ են համերգ եւ տոնական անակնկալներ: Տոնը նշող երեւանցիներին եւ Երեւանի հյուրերին կողջունեն Ձմեռ Պապը եւ Ձյունանուշը, բեմում կլինեն հայկական էստրադայի արտիստները, այդ թվում՝ Արամ MP3-ը, Լիլիթ Հովհաննիսյանը, Սրբուհի Սարգսյանը՝ ավելի հայտնի որպես Սրբուկ, եւ ուրիշներ: Ուղիղ կեսգիշերին Երեւանի երկինքը կլուսավորվի տոնական շքեղ հրավառությամբ:

Հիշեցնենք, Երեւանի քաղաքապետարանը տեղեկացրել էր, որ կազմակերպվելու է տոնական աննախադեպ համերգ եւ բազմաթիվ ամանորյա անակնկալներ էր խոստացել մայրաքաղաքի բնակիչներին եւ հյուրերին: