ՌԴ Կրասնոյարսկի մարզից պաշտոնաթող մայոր Սերգեյ Վորոնինը ձկնորսության ժամանակ նկատել է, թե ինչպես է սառույցի վրա ինչ-որ կենդանի թպրտում՝ փորձելով ոտքի կանգնել։ Պարզվել է՝ գերության մեջ ընկածն այծյամ է, որը սահում եւ չի կարողանում ոտքի կանգնել։

Դեպքը տեղի է ունեցել Փոքր լճի վրա։ Վորոնինը ստիպված բարակ սառույցի վրայով կամաց հրելով դեպի ափ է տարել երիտասարդ այծյամին, որը պայքարից ուժասպառ էր եղել։ Այս մասին «Запад24»-ին պատմել է ինքը՝ որսորդը։ Նա նաեւ նկարահանել է, թե ինչպես է փրկում այծյամին։

Հասնելով ափ եւ ոտքի տակ զգալով հողը՝ այծյամն անմիջապես հեռացել է։ Ձկնորսին այսպիսի արագ բաժանումը չի վշտացրել, քանի որ այծյամին հրելով՝ նա ինքն էլ էր ուժասպառ եղել։ Նրանք այդ կերպ 300 մետր տարածք էին հաղթահարել։