Ականատեսները նկարահանել են դեկտեմբերի 30-ին Հնդկաստանի արեւելքի Օրիսա նահանգում տեղի ունեցած ողբերգությունը՝ տեղեկացնում է Vesti-ն։

Hindustan Times-ը հայտնում է, որ երիտասարդը փորձել է ջրվեժի մոտ քարերին կամգնած սելֆի անել, սակայն իրեն չի պահել եւ ընկել է ջուրը։

Նա չի կարողացել ափ դուրս գալ, իսկ մոտակայքում գտնվող մարդիկ չեն հասցրել ժամանակին օգնություն ցուցաբերել։

Դեռահասը խեղդվել է։ Նրա մարմնի որոնման աշխատանքներն իրականացնում են փրկարար ծառայության աշխատակիցները։