Ռուսական BBC ծառայությունը պատմել է «Տարվա ամենաանխելք հանցագործները» անվանակարգում հաղթածների մասին:
«Այս մրցանակի համար պայքարը լուրջ էր, բայց մրցավազքի առաջատարներին հաջողվեց մեծ ինտերվալով ետեւում թողնել բոլոր մրցակիցներին»,-գրում է թերթը:
Խոսքը շանհայցի երկու գողերի մասին է, որոնք 2018թ. փետրվարին փորձում էին ներխուժել խանութ՝ կոտրելով ցուցափեղկը աղյուսներով:
Առաջին աղյուսը ուղիղ թիրախին կպավ, իսկ երկրորդը թռավ կոտրիչներից մեկի ուղիղ գլխին:
«Եթե բոլոր գողերը այդպիսին լինեին, մենք ստիպված չէինք լինի արտաժամյա աշխատել»,- մեկնաբանել են միջադեպը ոստիկանությունում:
Երկրորդ տեղը զբաղեցրել են երիտասարդները, ովքեր հոկտեմբերին որոշել են կողոպտել Բելգիայում էլեկտրոնային ծխախոտի կրպակը:
Սեղանի ետեւում հանցագործներին հանդիպելով՝ խանութի սեփականատերը առաջարկել է նրանց վերադառնալ երեկոյան, երբ ավելի շատ եկամուտ կլինի: Նրանք, որքան էլ զարմանալի է, համաձայնվել են:
Սկզբում միամիտ գողերը խանութ են եկել՝ դրա փակվելուց մեկ ժամ առաջ: Խանութի սեփականատերը հայտարարել է, որ դեռ ժամանակը չէ, եւ անհրաժեշտ է ավելի ուշ գալ՝ հենց փակվելիս։ Երիտասարդներին դա բոլորովին չի անհանգստացրել։
Մեկ ժամ անց վերադառնալով՝ նրանք հայտնաբերել են, որ ոստիկանությունը խանությի մոտ իրենց է սպասում։ «Սա շատ զվարճալի է: Թերեւս Բելգիայի պատմության մեջ ամենավատ ավազակները»,-ասել է BBC-իին կրպակի սեփականատերը:
Ձախողակ ավազակների եռյակը եզրափակում է Կոլորադոյից մի ոչ ճկուն ավազակ։
Տղամարդը, ով որոշել էր խանութ թալանել,,հաստատ ամենահաջող օրը չէր ընտրել դրա համար:
Կադրերում երեւում է, թե ինչպես է գողը վստահորեն մոտենում կրպակին, բայց արդյունավետ կերպով զենքը հանել նրան չի հաջողվում, ատրճանակն ընկնում է ձեռքից կրպակի ետնամասը: Մարդը փորձում է ցատկել կրպակի վրայով, որպեսզի վերադարձնի ատրճանակը, բայց գերագնահատում է իր ֆիզիկական կարողությունները:











