Նոր տարին Կիպրոսը դիմավորել է վատ եղանակային պայմաններով. Հունվարի 1-ին Կիպրոսի հյուսիսում գտնվող հանգստյան Կերենին քաղաքի բնակիչները ծովում բնության անսովոր երեւույթի՝ ջրային սմերչի ականատես են եղել։ Այս մասին հաղորդում է MIGnews-ը՝ վկայակոչելով Sky News-ը։

Զարմացած բնակիչները եւ զբոսաշրջիկները սկսել են լուսանկարել Միջերկրական ծովի մակերեւույթի վրա մոլեգնող ծովամրրիկը։