Կենդանաբանական այգու աշխատակից Դեն Դենգը ներկում էր ցանկապատը Չիանգամում փղերի Մաե Սա ճամբարում, երբ մեկ տարեկան փղիկը որոշել է խաղալ նրա հետ, հաղորդում է Daily Mail-ը: Սկզբում փոքրիկը Դենի ուսին է դրել իր կնճիթը եւ փորձել քաշել նրան դեպի իրեն: Տեսնելով, որ երիտասարդը չի պատրաստվում դադարեցնել աշխատանքը՝ փիղը չի հանձնվել: Նա կանգնել է հետեւի ոտքերի վրա, իսկ առջեւիններով փորձել է գրկել պատանուն:
Ստանալով վաստակած ուշադրությունը՝ փղիկը հանգստացել է եւ գնացել իր գործերով:











