Այսօր դուք բոլորդ էլ գիտեք, որ ժողովրդի վստահությունը մեր վարչապետն ունի եւ այսօր իրեն ձայնը տվել են, որոշողը վարչապետն է, պատասխանատուն վարչապետն է։ Այս մասին այսօր՝ հունվարի 14-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչ դիրքորոշում ունի ԲՀԿ-ն այն մասին, որ  ԱԱԾ-ն եւ ոստիկանությունը վարչապետի ենթակայության ներքո են գտնվում։

Դիտարկմանը, թե այդպիսով սուրպերվարչապետություն չի ստեղծվում արդյոք, նա ասաց, որ այդ հարցերը իրենք կքննարկեն, այդ հարցը դեռ չի առաջացել։

Հարցին, թե ԲՀԿ-ն դիրքավորվել է արդյոք որպես ընդդիմություն, Ծառուկյանն ասաց, որ ԲՀԿ-ն այսօր ժողովրդի ձայնն է խորհրդարանում․ «Մեր ժողովուրդը սպասում է, որն օգուտ է երկրին, ժողովրդին, մենք դրան կողմ ենք լինելու, որը հակառակն է՝ դեմ ենք լինելու»։