Կառավարության կառուցվածքը փոխելու և նախարարությունները կրճատելու որոշումը խայտառակություն է։ Այս մասին այսօր՝ հունվարի 18–ին, ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

«Կառավարության օպտիմալացումը խայտառակություն է։ Վայ օպտիմալացումը՝ առավել ևս»,– ասաց նա։

Շարմազանովի խոսքով՝ խայտառակություն է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից իր տված խոստումները չկատարելը, մասնավորապես, տնտեսական աճի առումով։

«Եթե հեղափոխությունն  է մեյդան բերում, Վրաստանում և Ուկրաինայում էլ հեղափոխություն եղավ, բայց այնտեղ տնտեսական աճ գրանցվեց։ Իսկ մենք իրեն տվելք ենք 9.7 տոկոս տնտեսական աճով երկիր, այսօր արդեն Համաշխարհայն բանկը 4.1 տոկոս է տալիս, իսկ բյուջեում 4.9 տոկոս է գրած»,– ասաց նա։

Շարմազանովը նաև նշեց, որ իշխանությունները ԱԺ երկու նոր հանձնաժողովները ստեղծում են իրենց մերձավորների համար։