Հայաստանում ամենակարեւոր բարեփոխումները տնտեսական բարեփոխումներն են եւ մենք պետք է քաղաքական հեղափոխությունը տնտեսականի փոխակերպենք: Դավոսում Euronews-ին տված հարցազրույցում այս մասին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Հենց այդ պատճառով  կառավարությունն աշխատում է այն ուղղությամբ, որպեսզի Հայաստանում բիզնեսով զբաղվելն ավելի հեշտ լինի: Նրա խոսքով՝ կառավարությունը պաստրաստվում է նվազեցնել եկամտային հարկը՝ արտասահմանյան ներդրումների համար գրավիչ մթնոլորտ ստեղծելու համար:

«Մենք խրախուսելու ենք մեր քաղաքացիներին որեւէ ձեռնարկատիրական գործունեություն սկել, օգնելու համար նրանց հաղթահարել աղքատությունը, որն ամենամեծ խնդիրն է», - նշել է նա: