Համացանցում տեսանյութ է հայտնվել, որտեղ Կիեւի քաղաքապետ եւ նախկին բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Վիտալի Կլիչկոն չի կարողացել առաջին անգամից արտաբերել digitalization (թվայնացում) բառը:
Միջադեպը տեղի է ունեցել Դավոսի տնտեսական համաժողովում՝ Ուկրաինայի մայրաքաղաքի զարգացման հարցով քննարկման ժամանակ: Կադրերում երեւում է, թե ինչպես է Կլիչկոն փորձում արտաբերել բառը, բայց փոխարենն արձակում է անհասկանալի հնչյուններ, իսկ այդ պահին նրա եղբայր Վլադիմիրը չի թաքցնում ծիծաղը: Լսարանը մի քանի անգամ հուշում է նախկին բռնցքամարտիկին, թե ինչպես պետք է արտասանել բառը, բայց դա նրան այդպես էլ չի հաջողվում:











