Առանց բարձրաստիճան սպաների բանակը չիմ կարող գոյատեւել որպես բանակ։ Այս մասին այսօր՝ հունվարի 26-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց  հետախույզ Վովա Վարդանովը։

«Ես օրինակ շատ վատ ընդունեցի այն փաստը, որ մեր ժողովրդի ընդհանրապես վեջը չէր, երբ որ պաշտպանության բանակում փոփոխություններ տեղի ունեցան, ու նաեւ Արցախի անվտանգության կառույցում, նրանք ոչ թե վաստակաշատ, այլ աշխատող գեներալներ եւ սպաներ էին, նրանց հանեցին եւ ժողովուրդը դրան շատ անտարբեր նայեց, որովհետեւ ժողովրդի սիրած վարչապետն է դրդել այդ գործողություններին, ուրեմն այդպես էլ պետք էր։ Իսկ միգուցե պետք չէ՞ր, որովհետեւ գաղափարներին հեռացնել պետք չէր։ Իրենք մեկ– մեկ հաչում են, կծում են, գամփռները անհրաժեշտ են  առանց գամփռների՝ այդ բարձր սպաների բանակը չի կարող գոյատեւել որպես բանակ, իսկ զինվորն էլ լինելու է  ոչ պիտանի»,– ասաց նա։

Վովա Վարդանովը նշեց, որ «սովետական» մոտեցումները բանակին այլեւս ընդունելի չեն, այսինքն զինվորին ճնշելը տարբեր առումներով։