Ես լիովին կարողանում եմ իմ պարտականությունները կատարել այս Սահմանադրության եւ այս օրենքների շրջանակներում: Այս մասին, այսօր՝ հունվարի 26-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:
Նրա խոսքով, եթե փոփոխությունների կարիքը լինի, ապա դա իր ցանկությամբ չէ, այլ հանրության, հասարակության, մեր քաղաքացիների, համապատասխան մարմինների, կառավարության, վարչապետի եւ նախագահականի երկխոսության արդյունքում, ոչ թե նախագահի կամ մեկ այլ քաղաքական գործչի մեկնաբանությունների:
«Ես լիովին բավարարված եմ այն սահմանադրությամբ, որով ընտրվել եմ եւ գիտակցել եմ, թե ինչ Սահմանադրությամբ եմ ընտրվել:
Համապատասխանաբար, ես որեւէ խնդիր չեմ տեսնում խորհրդարանական պետության սահմաններում ՀՀ նախագահի գործունեության համար:
Եթե Սահմանադրության որոշ օրենքներ քննարկումների, ռեֆերենդումի արդյունքում կփոխվեն, դրա կարիքը կլինի եւ եթե այդ քննարկումները լրջանան, եւ կարիք լինի նախագահի կարծիքը արտահայտել, մի կասկածեք, կարտահայտեմ: Բայց նախնական քննարկումների, բամբասանքների, կարծիքներին, չեմ կարծում, որ արժի նախագահը մասնակցի»,-հայտարարեց ՀՀ նախագահը:











