Դեկտեմբերի 20-ին ոստիկանություն դիմած անձը հայտնել է, որ անհայտ անձը Վարդանանց փողոցում գտնվող իր տաղավարից գողացել է բջջային հեռախոս: Հարուցվել է քրեական գործ, ոստիկանները պարզել են, որ գողությունը կատարել է Գյումրիում բնակվող 58-ամյա Արտաշես Մ.-ն:

Հունվարի 14-ին գողություն կատարելու կասկածանքով Հյուսիսային պողոտայից նա բերման է ենթարկվել ոստիկանություն:

Պարզվել է, որ դեկտեմբերին նա բջջային հեռախոս է գգողացել նաեւ մի առեւտրի կենտրոնից, իսկ հունվարի 11-ին՝ Տիգրան Մեծի պողոտայի սուպերմարկետից: