Օրերս Հայաստան ապօրինի թմրամիջոց ներկրելու հերթական դեպքն է կանխվել:

Հունվարի 17-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները, պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների, ոստիկանության Սյունիքի մարզային վարչության եւ Մեղրիի բաժնի ծառայողների հետ համատեղ, Մեղրիի մաքսակետում մաքսային հսկողության ենթարկված, Աբովյանի բնակիչ Տիգրան Գ.-ի ճամպրուկից հայտնաբերել են մետամֆետամին եւ մարիխունա տեսակի թմրամիջոց:

Գրիգորյանը թմրամիջոցները փորձել էր ԻԻՀ-ից մաքսանենգ ճանապարհով տեղափոխել Հայաստան, բայց իրավապահները կանխեցին:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Տիգրան Գրիգորյանը կալանավորվել է:

Կատարվում է նախաքնություն: