The Slow Mo Guys ալիքի ճանապարհորդ-բլոգերները այցելել են Իսլանդիա եւ նկարահանել Սթրոքքյուր գեյզերը, որը մշտապես տաք ջուր է ժայթքում մի քանի մետր բարձրությամբ, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
«Այն դանդաղ լցվում է, այնուհետեւ պայթում»,-պատմում են Գեւ եւ Դեն հաղորդավարները:
Դրոնով նկարահանված դանդաղեցված ռեժիմով եզակի կադրերը, որոնք ցույց են տալիս գեյզերը, դիտել են միլիոնավոր օգտատերեր:
Բլոգերներն առաջին անգամ ցուցադրել են նաեւ գեյզերի «պայթյունի» դանդաղեցված տեսանյութը՝ ջերմատես սարքի միջոցով նկարահանված: Որքան կարմիր է գույնն այդ կադրերում, այնքան տաք է առարկան: Այնքան վառ եւ գրավիչ էին գույները, որ որոշ օգտատերեր նույնիսկ չէին հավատում, որ դրանք իրական կադրեր են, այլ ոչ համակարգչային գրաֆիկա:











