Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լեւոն Մնացականյանն այսօր՝ հունվարի 28–ին, «Եռաբլուրում» հրաժարվեց խոսել իր պաշտոնանկության մասին։
Լրագրողների հարցին՝ ի վերջո իր համար պարզ էր աշխատանքից ազատվելու պատճառը, Լեւոն Մնացականյանն արձագանքեց. «Կարծում եմ՝ նորից անդրադառնալ չեմ կարող։ Իհարկե, նոր իշխանություններից նեղացած չեմ, եթե նեղացած լինեի, այստեղ չէի լինի»։
Լեւոն Մնացականյանը չցանկացավ քաղաքական հարցերի պատասխանել. «Միայն կպատասխանեմ իմ ներկայիս պաշտոնին վերաբերող հարցերի»։
Նշենք, որ Լեւոն Մնացականյանն այժմ զբաղեցնում է Արցախի արտակարգ իրավիճակների ծառայության տնօրենի պաշտոնը։
Հարցին, թե շատ է խոսվում «խաղաղություն տարածքների գնով» թեզի մասին, արդյոք դա խելամիտ թեզ է, Մնացականյանն ասաց. «Մենք մեր խնդիրը կատարել ենք, շարունակում ենք կատարել, այստեղ հարցը միայն ու միայն Արցախի Հանրապետության անկախությունն է։ Անկախությունը կճանաչեն, նոր դրանից հետո կխոսենք»։











