Հիմա մենք սահմանափակումներով ավելի շատ զինծառայողներ ենք զորակոչում, որը եւս խնդրահարույց է: Այս մասին այսօր՝ հունվարի 28–ին, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ժամանակին արված այն հայտարարությանը, թե առավել մեծ թիվ են կազմում բանակից ազատվողները։
«Կառավարության որոշումներով կարգավորվել է այդ հարցը: Մենք պետք է ամեն ինչ անենք, որ բանակում ծառայեն առողջները, իսկ մարտական խնդիրները կատարելը պետք է լինի հպարտություն եւ զինվորների, եւ նրանց ծնողների համար: Այն զինվորները, որոնք ունենում են սահմանափակումներ, մենք ուղղակի այս տարվա ընթացքում փորձելու ենք իրենց համար ծառայության այլ ձեւաչափ գտնել»,– ասաց Դավիթ Տոնոյանը:











