Որդիս կարճատեւ արձակուրդ էր եկել։ Այս մասին այսօր՝ հունվարի 28–ին, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, որի որդին ծառայում է Արցախում։
«Երեկ էլ որդուս ծնունդն էր, օտպուսկ եկել, գնացել է հետ: Ես աշխատում եմ ավելի շատ որպես ծնող իրեն լսել: Երեկ, օրինակ, շնորհավորելիս ասացի՝ պարոն կրտսեր սերժանտ, շնորհավորում եմ ձեզ, պատասխանեց՝ շնորհակալ եմ պարոն նախարար: Հիմա մեր մեջ այդպիսի հարաբերություններ են: Իհարկե, որոշակի տեղեկատվություն ստանալուց աշխատում եմ անմիջապես արձագանքել: Որպես ծնող եմ ընդունում»,– ասաց նախարարը։
Հիշեցնենք, որ Դավիթ Տոնոյանի որդին ծառայության է մեկնել 2018թ.–ի ամռանը։











