Պաշտպանության նախարարությունը նախորդ տարի նույնպես անձնակազմին պարգեւատրել է։

Այսօր՝ հունվարի 28–ին, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում Դավիթ Տոնոյանը հայտնեց, որ նախորդ տարի իրենք բավականին մեծ ծավալի ֆինանսներ են տրամադրել պարգեւավճարների համար. «Դրանք գոյացել են խնայողություններից, որոնք չեն ուղղվել ինչ-ինչ ձեռքբերումների, այլ տրամադրվել են անձնակազմին որպես հավելավճար: Առաջին հերթին տրամադրվել է մարտական հերթապահության մեջ ընդգրկված անձնակազմին: Ընդ որում, եթե չեմ սխալվում երկու անգամ: