Ճիշտ չեն նրանք, որոնք հայտարարում են, թե 1994 թվականին Հայաստանը թույլ է եղել, դրա համար գնացել է հրադադարի կնքման: Այս մասին, այսօր՝ հունվարի 28-ին, «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը:
«Նրանք, որոնք պետական պաշտոն են զբաղեցրել կամ հիմա էլ են զբաղեցնում, խոսում են, որ մենք 1994-ին շատ թույլ ենք եղել, կներեք արտահայտությանս, բայց ամոթ իրենց: Մենք թույլ չենք եղել, մենք թույլ ենք եղել սկզբնական շրջանում: Իսկ երբ Հայաստանի հետ ցամաքային ճանապարհը բացեցինք, մենք տարածաշրջանում եղել ենք ամենահզորը: Այնպես չէ, որ 1994-ի մայիսին պարտադրված գնացել ենք հրադադարի: Ադրբեջանին մենք զիջել ենք»,-հայտարարեց Բալասանյանը:











