Դուք լրագրողներդ մեղավոր չեք, որ պատկերացում չունեք անցումային արդարադատության երեւույթի մասին. նույնիսկ իրավաբանները պատկերացում չունեն: Այս մասին, այսօր՝ հունվարի 28-ին, լրագրողների հետ զրույցում նշեց Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը:

«Ես հիմա չգիտեմ, թե այն, ինչի մասին խոսում են, դա ինչ է: Ես ուսումնասիրել եմ ամբողջ աշխարհի փորձը, գիտեմ դրա տարբեր դրսեւորումներ, բայց թե դա ինչ է մեզ մոտ նախատեսվում, ծրագրվում, կամ ինչ խմբեր են աշխատում, մոտիկից տեղեկություն չունեմ»,-ասաց նա:

Գագիկ Հարությունյանը տեղեկացրեց, որ իրենց ամբողջ արդարադատության համակարգի լուրջ, հիմնավոր բարեփոխումների վերաբերյալ հայեցակարգ են մշակել. «Դրանից ելնելով ռազմավարական զարգացման ուղղություններն ենք մշակում: Թե որքան դա կհամընկնի հնարավոր արբեր մշակումների հետ, ես դժվարանում եմ ասել»,-ընդգծեց նա: