Լեռնային Ղարաբաղում ապրիլյան պատերազմի մասին Մանվել Մանուկյանի ամենավառ հիշողություններից մեկը բոլորովին էլ ռազմական գործողությունների կամ մարտադաշտում հերոսությունների մասին չէ։ Մտածելով ապրիլյան իրադարձությունների մասին՝ նա առաջին հերթին հիշում է այն, երբ իրենք ծառայակիցներով թաքստոցում էին՝ հոգնած եւ քաղցած, եւ տղաներից մեկը իրենց համար բուտերբրոդներ պատրաստեց։

Ճաշարանը բավական հեռու էր, եւ տղաները չէին կարող թողնել իրենց դիրքերը։ Նրանցից մեկը, տեսնելով, որ բոլորը շատ քաղցած են, կամաց ինչ որ տեղ հեռացավ եւ վերադարձավ բուտերբրոդներով, որ իր ձեռքով էր պատրաստել։

«Դե, գիտեք ինչպես է լինում բանակում՝ շատերը չեն ուզում դա անել (ուտեիլք պատրաստել), սակայն ռազմական դրության ժամանակ ամեն ինչ այլ կերպ է, եւ այդ տղան հյուրասիրում էր իր եղբորը, ծառայակցին բուտերբրոդներով, որ իր ձեռքերով էր պատրաստել։ Դա ինձ շատ տպավորեց, եւ ես միշտ հիշում եմ այդ դեպքը»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Մանվել Մանուկյանը։

Ապրիլյան պատերազմի մասնակից Վահագն Բարսեղյանի ամենավառ հիշողություններից մեկը անսպասելի կրակոցների մասին է, որի տակ են նրանք ընկել ծառայակիցներով։ Վահագնի խոսքերով, այն օրը ինքն առաջին անգամ գիտակցեց, թե ինչ շատ էր իրենց երբեմն մոտենում մահը։

Այսօր Վահագնը եւ նրա ընկերներն այցելում են «Եռաբլուր», որտեղ նրանց ծառայակիցներն են, ովքեր տուն այն պատերազմից այդպես էլ չվերադարձան։

Մանվել Մանուկյանը, Վահագն Բարսեղյանը եւ տասնյակ այլ գործող եւ նախկին զինծառայողներ այսօր Հրազդանի կիրճն անցել են զիփլայնով։ Yerevan Zipline Airlines-ի համահիմնադիր ժիրայր Մուշեղյանը NEWS.am-ի թղթակցին ասաց, որ այսօր, հունվարի 28-ին, Բանակի օրվա առթիվ բոլոր զինծառայողները, անկախ կոչումից, Հրազդանի կիրճի վրայով անվճար «թռչելու» հնարավորություն են ունեցել։

Մանրամասները՝ տեսանյութում։