Արցախյան հիմնահարցը չպետք է արգելք լինի, որ Հայաստանը զարգանա: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը։
Նրա խոսքով՝ նման մտավախությունը կարծրացել է դեռևս Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանության տարիներին. «Մենք ասում ենք, որ Արցախի հիմնահարցը լուծվելու է ապագայում, բայց դա չպետք է արգելք լինի, որ Հայաստանը զարգանա: Սա պարտվողական մեկնաբանություն է, մենք չպետք է նստենք և ասենք, որ Հայաստանը պետք է լինի թույլ և տնտեսապես ձախողված, մինչև Արցախի հարցը լուծվի»:
Ինչ վերաբերում է իշխանությունների հետ հանդիպման ժամանակ Արցախյան հարցի քննարկմանը, ապա Տեր-Խաչատուրյանն ասաց՝ իշխանությունը հավաստիացնում է, որ որևէ զիջում առայժմ չկա. «Մենք մտահոգվում ենք արտաքին աղբյուրներից ստացած տեղեկություններից, երբ մեզ փոխանցում են, որ փորձում են ճնշել Հայաստանը»,-հավելեց նա:
Նորընտիր Բյուրոյի ներկայացուցիչը նշեց նաև, որ Դաշնակցությունը շարունակելու է աջակցել արցախցուն և Արցախի վերաբնակեցմանը։
Բյուրոյի ներկայացուցիչը նշեց նաև, որ Դաշնակցությունը շարունակելու է աջակցել արցախցիներին և Արցախի վերաբնակեցմանը։











