Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը համաձայն է՝ պետական համակարգում աշխատողների աշխատավարձերը պետք է բարձրացվեն։
Այսօր՝ հունվարի 30-ին, լրագրողների հետ զրույցում նա, մասնավորապես, ասաց. «Օրինակ, մեր հիմնարկում ծրագրավորողներ են պետք, բայց մեր հիմնարկում մենք չենք կարող տալ իրեն այն ռոճիկը, որը նա կարող է ստանալ մասնավոր գործունեություն ծավալելիս։ Բնական է, նա չի ցանկանա գալ աշխատել մեր մոտ եւ դրանից աշխատանքի որակն կընկնի»։
Դիտարկմանը, որ կարծիք կա, թե ցածր աշխատավարձերի դեպքում կոռուպցիոն ռիսկերը մեծ են, նա չհամաձայնեց. «Չէ, դա այդքան էլ այդպես չէ, գիտեք՝ ինչքան մարդ այնքան կարծիք, հիմա բոլորն էլ մի կարծիք ասում են, ես բոլորի կարծիքի մասին պիտի՞ խոսեմ ստեղ, չէ»։
ԱԻՆ–ում աշխատավարձերի բարձրացման հարցով նախարարը նշեց, որ շատ կարեւոր հարց է դա համարում եւ պետք է քննարկումներ ունենա դրա հեռանկարի շուրջ։











