Բարեփոխումները ցավոտ են լինելու. այսօր՝ հունվարի 30–ին, կառավարության երդմնակալության արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը։ «Երբ ես ստանձնում էի այս պաշտոնը, և իմ գործընկերներից մեկն ասաց, որ շատ բարձր վարկանիշ ունեմ, ասացի՝ սպասիր մի քանի շաբաթ, կտեսնենք»,– ասաց նա։
Նախարարի խոսքով՝ կրթության ոլորտը բավական բարդ է և տասնամյակի սխալ աշխատանքի արդյունքում բազմաթիվ խնդիրներ ունի։ Այս ոլորտում աշխատելիս, ըստ Հարությունյանի, պետք չէ մտածել վարկանիշի մասին։
Այսօր կտրուկ փոփոխությունները բողոք են հարուցում, մինչդեռ, ըստ Հարությունյանի, «կրթության ոլորտի փոփոխությունները կարող են երևալ միայն տարիներ հետո»։











