Ուսուցչի վարքականոնը արտառոց մի բան չի. այսօր՝ հունվարի 30–ին, կառավարության երդմնակալության արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը։ «Ցանկացած ուսուցիչ, որ մանկավարժական համալսարանում սովորում է, այդ վարքականոնին ծանոթ է։ Սա ուղղակի դրված է հանրային քննարկման»,– նշեց նա։

Վարքականոնն, ըստ նախարարի, անբարեխիղճ ուսուցիչներին իրենց պարտականությունները հիշեցնելու համար է։ NEWS.am-ի այն հարցին, որ վարքականոնում առկա բնորոշումներն ընդհանրական են, օրինակ՝ պատշաճ հագուստ, ազնիվ վերաբերմունք, և որոշակի սահմանված չլինելով՝ սուբյեկտիվ մոտեցման հնարավորություն են տալիս, նախարարն արձագանքեց. «Յուրաքանչյուր ուսուցիչ իր պատշաճության համաձայն է հագնվելու... 7 միլիարդ մարդ, երևի մի 3 միլիարդ ճաշակ»։

Նշենք, որ Կրթության և գիտության նախարարությունը մշակել է ուսուցիչների վարքականոն, ինչը հարուցել է հանրության վրդովմունքը։