Արթուր Վանեցյանն այսօր՝ փետրվարի 1–ին, ճաշել է վերականգնողական բուժում ստացող զինվորների հետ։
ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանն այսօր իր ընդմիջման ժամն անցկացրել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում:
Զինվորները Վանեցյանին՝ որպես հուշանվեր, հանձնել են լուսանկար՝ նշելով, որ այն տալիս են՝ որպես ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ։
Նշենք, որ Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնն ամբողջական վերականգնողական համալիր է՝ գերժամանակակից վերականգնողական սարքերով հագեցած, որտեղ զինվորական հաշմանդամների առողջական խնդիրներից բացի լուծվում են նաև սոցիալական ինտեգրման, կրթության և աշխատանքի հարցեր։
Վանեցյանի հետ հանդիպման ժամանակ անդրադարձ է եղել զինծառայողների աշխատանք գտնելու խնդրին։ Վանեցյանն ասել է, որ այն սպաներն ու զինվորները, ովքեր վիրավորում են ստացել ծառայության ժամանակ և առողջական խնդիրների պատճառով չեն կարող ծառայել բանակում, կշարունակեն աշխատել ԱԱԾ-ում կամ ՀՖՖ-ում:











