Ուժգին ցիկլոնը ծածկել է ԱՄՆ-ի Արեւմուտքի կենտրոնական մասը, որտեղ ջերմաստիճանը տարածաշրջանի համար անսովոր ցածր է՝ հասնելով -30-ի: Ըստ նախնական տվյալների՝ սառնամանիքների պատճառով առնվազն 21 մարդ է մահացել, հարյուրավոր մարդիկ հայտնվել են հիվանդանոցում ցրտահարման գանգատներով, հաղորդում է Esquire-ը՝ հղում կատարելով տեղական լրատվամիջոցներին:
Դպրոցներն ու պետական հաստատությունները չեն աշխատում: Հանրային տրանսպորտն աշխատում է խափանումներով, իսկ ավիաչվերթները չեղարկվում են:
Կենտրոնական Արեւմուտքում ամենացածր ջերմաստիճանը գրանցվել է -30-ը: Սառնամանիքներից ամենաշատը տուժել են Այովա, Միննեսոտա, Միչիգան, Իլլինոյս եւ Հյուսիսային Դակոտա նահանգները, որտեղ ջերմաստիճանը հասել է -30-ի: Այդ պատճառով հիվանդանոցները ծանրաբեռնված են հարյուրավոր մարդկանցով, որոնք գանգատվում են ցրտահարումից եւ մրսածությունից:











