Մենք խնդիր ունենք բոլորի հետ աշխատելու,  հավասարապես բոլոր համայնքների ռեսուրսները օգտագործելու՝ իրավիճակը դեպի լավը փոխելու համար։  Այս մասին այսօր՝ փետրվարի 6-ին, լրագրողների հետ զրույցում նշեց Շիրակի նորանշանակ մարզպետ Տիգրան Պետրոսյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք պատրաստ է աշխատելու Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի հետ։

Մարզպետը հայտնեց նաեւ, որ ուշադրություն են դարձնելու մարզի սոցիալ–տնտեսական վիճակին. «Շատ հստակ հանձնարարական հնչեց՝ ուշադրության կենտրոնում պահել մարզի սոցիալ–տնտեսական վիճակը եւ որպես այդ իրավիճակի վրա ազդեցություն գործող եւ մարզի զարգացման ապահովման հիմնական գործիք ներդրումային ֆոնի բարելավումը»։

Մարզպետը հավելեց նաեւ՝ այն մարդիկ, որոնք որեւէ կերպ որեւէ գործառույթ են իրականացնում մարզում, իրենք պետք է պետության անմիջական ազդեցությունը զգան։