ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը «Սասնա ծռերի» գործի վերաբերյալ իր կարծիքը չի փոխի:
Լրագրողների հետ զրույցում նրան հարց ուղղվեց՝ թե չի փոխվի արդյոք նրա կարծիքը հատկապես խմբի վերջին հայտարարության կոնտեքստում:
«Ես մեկ անգամ արդեն հայտարարել եմ եւ իմ կարծիքը փոփոխման ենթակա չէ», - ասաց Օսիպյանը: Հիշեցնենք, որ 2016 թվականի հուլիսին «Սասնա ծռերի» կողմից գրավված ՊՊԾ գնդում Վալերի Օսիպյանը պատանդների թվում էր:
Օսիպյանը կտրականապես դեմ է, որ համաներումը տարածվի խմբի ադամների վրա:
Ժիրայր Սեֆիլյանի կողմից հնչեցված սպառնալիքների եւ խոստումների հետ կապված, Օսիպյանը զգուշացրեց՝ ով էլ որ լինի, ոստիկանությունը տիրապետում է իրավիճակին եւ պատրաստ է ցանկացած պահի դիմակայություն ցույց տալ:
«Ով էլ լինի իրավախախտը, իսկ առավել եւս, եթե որեւէ մեկը փորձի ոտնահարել սահմանադրական կարգը, մեր պատասխանը կլինի կոշտ», - ընդգծեց Վալերի Օսիպյանը:











