Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ձերբակալվածների պահման վայրից այսօր՝ փետրվարի 28–ին, Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժին է տեղափոխվել Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանը:

Այս մասին տեղեկացնում է Shamshyan.com-ը։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանը ձերբակալվել է։ Այս առնչությամբ ՀՀ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում, որպես համայնքի ղեկավար պաշտոնավարման տարիներին՝ 2015-2018թթ. ընթացքում, համայնքապետարանի աշխատակազմի հողի հարկի և գույքահարկի գումարներից առանձնապես խոշոր չափերի յուրացումներ և վատնումներ կատարելու կասկածանքով 2019 թվականի փետրվարի 26-ին՝ ժամը 14:10-ին, ձերբակալվել է Կոտայքի մարզի Հրազդան համայնքի նախկին ղեկավար Արամ Ռազմիկի Դանիելյանը: Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է»: