ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանի հրամանով համակարգի տարածքային ստորաբաժանումների ծառայողները պարբերաբար գիշերային ուժեղացված ծառայություն են իրականացնում հանցագործ կանխման ու բացահայտման նպատակով:

Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խմբերը փետրվարի լույս 24-ի գիշերն իրականացրած շրջիկ ծառայության ժամանակ Ազատության պողոտայում մի տղամարդու են նկատել: Վերջինս կասկածելի վարք էր դրսեւորել, ինչն ընդգծվել է նաեւ ոստիկանների հետ զրույցի ընթացքում: Նույնիսկ ինքնության վերաբերյալ սխալ տվյալներ էր հայտնել:

Աբովյանում ապրող 50-ամյա Արմեն Ա.-ն խուզարկվել է, հայտնաբերվել են տարբեր առարկաներ եւ աշխատանքային գործիքներ, որոնք դժվար է թե գիշերով զբոսնելիս մարդը մոտը պահի:

Շուտով հայտնի է դարձել, որ վերջինս գողություն էր կատարել Քանաքեռ-Զեյթունի թաղապետարանից: Նա խոստովանական բացատրություն է տվել:

Տղամարդը վերջին համաներմամբ ազատ արձակվածներից է, դատապարտվել էր բնակարանային գողության համար: