Հայաստանի ԱԺ-ում ընթանում են երկրորդ նստաշրջանի հերթական նիստերը. Օրակարգում ընդամենը երեք հարց է ընդգրկված:

- «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին,

- «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին,

- «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2018 թվականի դեկտեմբերի 9-ի արտահերթ ընտրությունների մասին» կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեության վերաբերյալ հաղորդում:

Հատկանշական է, որ այս նստաշրջանի օրակարգում եւս ներառված չէ Կառավարության կառուցվածքի փոփոխությունների մասին հայտնի օրինագիծը, որով նախատեսվում է նախարարությունների թիվը 17-ից դարձնել 12:

Բացի այդ, պատգամավորների կողմից ներկայացված հինգ նախագծերից երեքը մերժվել են, ինչը նշանակում է, որ խորհրդարանում այդ նախագծերը նույնիսկ, ըստ ամենայնի, չեն քննարկվի: