Ընտրություններն այն հիմքն են, այն պայմանը, որոնք ապահովում են այնպիսի երեւույթի գոյությունը, ինչպիսին դեմոկրատիան է։ Այս մասին մարտի 5-ին Հայաստանի Ազգային ժողովի նիստի իր ելույթում ասել է խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանը։
Նրա խոսքով, եթե Հայաստանի Սահմանադրությունում նշված է, որ Հայաստանը ազատ դեմոկրատական պետություն է, որ իշխանությունը երկրում պատկանում է ժողովրդին, իսկ ժողովուրդն իրականացնում է այդ իշխանությունն ընտրությունների անցկացման միջոցով, ուրեմն այս սկզբունքին պետք է սրբորեն հետեւել։ «Քանի որ այս ամենը գրված է մեր Սահմանադրությունում, մենք պարզապես պարտավոր ենք պայմաններ ապահովել ժողովրդի կողմից իշխանության իրականացման համար։ Այլապես պետության ինստիտուտը պարզապես գործունակ չի լինի»,- ընդգծել է Միրզոյանը։
ԱԺ նախագահը միեւնույն ժամանակ ասել է, որ «Հայաստանում ընտրական համակարգը առաջ չէր գործում», բայց 2018 թվականի դեկտեմբերին անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրությունները լիովին համապատասխանել են բոլոր անհրաժեշտ պայմաններին, ինչը հաստատել են նաեւ միջազգային դիտորդները։
Արարատ Միրզոյանը ընտրությունների որակյալ անցկացումը համեմատել է թթվածնի հետ, մասնավորապես ասել է, որ դեմոկրատական ընտրությունների անցկացումը երկրի համար կենսականորեն կարեւոր նշանակություն ունի, թեեւ դա երբեմն այդքան էլ զգալի չէ։











