Մարտի 8-ի առթիվ ուզում եմ իմ համերաշխությունը հայտնել կառավարությունում եւ տարբեր նախարարություններում աշխատող կանանց, եւ ուզում եմ նշել, որ կանայք նաեւ այլ պարտականություններ ունեն պետական ծառայությունից բացի: Այս մասին ահսօր՝ մարտի 7-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:
«Մեզ հետ աշխատելու ընթացում նրանցից հավելյալ ջանքեր են պահանջվում: Ուզում եմ շնորհակալություն հայտնել նրանց՝ իրենց ունեցած ավանդի համար: Իսկ տղամարդկանցից ակնկալում եմ աջակցություն կանանց համար ազատ, ապահով միջավայր ստեղծելու գործում՝ նկատի ունենալով, որ հավասար հնարավորությունները ենթադրում է նաեւ պարտականությունների հավասար բաշխում»,-ասաց նա:
Ի պատասխան վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծիծաղելով նկատեց. «Տղամարդիկ նույնպես ունեն այլ պարտականություններ բացի պետական ծառայությունից: Այնպես չի, որ տղամարդկանց միակ պարտականությունը պետական համակարգում աշխատելն է»:











