Ոստիկանությունը հրապարակել է Երևանում 36-ամյա Հայկ Սարգսյանին՝ «Աստրախանցի Հայկոյին» բերման ենթարկելու տեսանյութը։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողներն, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, մարտի 18-ին, ժամը 18։30-ի սահմաններում, զենք եւ զինամթերք պահելու կասկածանքով, Ծիծեռնակաբերդի խճուղուց ոստիկանության Մալաթիայի բաժին բերման են ենթարկել 36-ամյա Հայկ Սարգսյանին։ 

Անձնական խուզարկությամբ նրա մոտից հայտնաբերվել է առանց գործարանային համարանիշի «Դեռինգեր» ատրճանակ՝ 3 փամփուշտով։

Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն։

Հայկ Սարգսյանը ձերբակալվել է։

Քննությունը շարունակվում է։