Այնպիսի զգացողություն է, որ սերիալային հերոսներն ավելի կարեւոր են մեր երկրի համար կարեւոր մարդկանց հիշատակի հետ կապված միջոցառումներից: Մարտի 19-ին Երեւանի ավագանու նիստի ժամանակ այս մասին ասաց «Լույս» դաշինքի անդամ Անի Խաչատրյանը:
Նրա խոսքով՝ մարտի 5-ին՝ Հայաստանի նախկին վարչապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը, Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանին չտեսանք ոչ մի միջացառման ժամանակ: «Այնպիսի զգացողություն է, որ քաղաքապետարանը հատուկ է նվազեցնում հաղթանակի եւ անձանց կարեւորությունը, որոնք հաղթանակին (ղարաբաղյան պատերազմում – խմբ.) առնչություն են ունեցել: Քաղաքապետը չի մասնակցել հիշատակի միջոցառումներին՝ նույնիսկ հաշվի առնելով այն, որ նախկին վարչապետ Վազգեն Սարգսյանի 60-ամյակի տոնակատարության կազմակերպման հանձնաժողովի անդամ էր»,- նշեց նա:
Ի պատասխան այս հայտարարությունների՝ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը նշեց, որ պարբերաբար այցելում է «Եռաբլուր», որ հարգանքի տուրք մատուցի պատերազմի հերոսների հիշատակին: «Մնացյալ մանրամասներին ձեզ ավելի ուշ կծանոթացնենք»,- հավելեց քաղաքապետը:











