Հսկայական օձը խեղդել է կրկեսի արտիստին հենց ելույթի ժամանակ։ Համապատասխան տեսանյութը հայտնվել է սոցիալական ցանցերում՝ հայտնում է Life-ը։

Կադրերում երեւում է, թե ինչպես է երիտասարդը ներկայացման ժամանակ օձին դնում իր ուսին, իսկ հետո փաթաթում նրանով իր վիզը։ Հանկարծ տղամարդը ընկնում է հատակին եւ սկսում թափահարել ձեռքերը, սակայն ոչ ոք հանդիսատեսներից չի շտապում օգնության։ Հավանաբար մարդիկ մտածում են, որ դա ներկայացման մի մասն է։ Միայն որոշ ժամանակ անց նրան են մոտենում երկու տղամարդ, որոնցից մեկն ազատում է արտիստին օձից, իսկ երկրորդը փորձում է նրան վերակենդանացնել։ Հաջողվում է արդյոք դա անել՝ հայտնի չէ։

Որոշ տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել Բարնաուլում, մյուս տվյալներով՝ Դաղստանում կամ Վլադիմիրյան մարզում։