Շաբաթ Հոնկոնգի օրենսդիր մարմնում ծեծկռտուք է ծագել օրենքում նախատեսվող փոփոխությունների պատճառով, որը թույլ է տալիս կասկածյալներին դատելու համար Չինաստան ուղակել, հայտնել է BBC News-ը: 

Նշվում է, որ բախման հետեւանքով մի քանի օրենսդիրներ մարմնական վնասվածքներ են ստացել, իսկ նրանցից մեկը նույնիսկ հոսպիտալացվել է:

Այս օրինագիծը քննադատողները համոզված են, որ արտահանձնման մասին օրենքը թուլացնում է Հոնկոնգի ազատությունը:

Լարվածությունն այսօր աճել է, երբ խորհրդարանականները սկսել են սեղանների վրայով ցատկել ուղիղ թղթակիցների բազմության մեջ՝ փորձելով մեկը մյուսից խլել բարձրախոսը:

Օրենսդիրներից մեկը՝ Գարի Ֆանն ընկել է, եւ նրան դահլիճից դուրս են բերել պատգարակով, իսկ նրա ընդդիմախոսներից մեկին ավելի ուշ տեսել են ձեռքին վիրակապով:

«Մեկ երկիր, երկու համակարգ» քաղաքականության համաձայն՝ Հոնկոնգն ունի Չինաստանից անկախ իրավական համակարգ:

Պեկինը նախկին բրիտանական գաղութի վերահսկողությունն իրեն է վերադարձրել 1997 թվականին՝ կատարելով պայմանները, որոնց համաձայն տարածքում թույլ կտա 50 տարի «ինքնավարության բարձր մակարդակ՝ բացառությամբ արտաքին եւ պաշտպանութան գործերի»: